Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ջիմ Կոստա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

․

Ադրբեջանը չի ցանկանում հետեւել խաղաղ կարգավորման գործընթացին, եւ մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք։ Այս մասին իր Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի հետ եւ ես վճռականորեն աջակցում եմ նրանց։ Ադրբեջանը չի ցանկանում հետեւել խաղաղ կարգավորման գործընթացին, եւ մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդը նաեւ ԱԹՍ-ներ է կիրառում։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակի զարգացման վերաբերյալ պարբերաբար պաշտոնական հաշվետվություններ կհրապարակի։

--00--ԱՀ