Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՀ-ում քաղաքական գործիչների պատասխանատվության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

ջուլֆալակյան

Փաստորեն, կարելի է գրեթե բոլոր բնագավառներում ձախողել, որոնցից գլխավորը՝ անվտանգության և տարածքային ամբողջականության կարևորագույն հարցում, ու հետո գնալ ընտրությունների, կարծես թե ոչինչ էլ չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր, բռնցքամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը:

«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանում քաղաքական գործիչների պատասխանատվության և հաշվետվողականության վերաբերյալ։

Սպասենք ամենամանիպուլյատիվ քարոզարշավի և ոչ միայն:

հ.գ. Ելնելով իշխող քաղաքական ուժի հայտարարություններից՝ ստացվում է, որ 2 շաբաթում ժողովրդի մոտ հանկարծ արտահերթ ընտրությունների հանրային լրջագույն պահանջ առաջացավ»,- գրել է Ջուլֆալակյանը:

--00--ԱՀ