Ակտիվ աշխատում ենք Արցախի ազատությունը, բարեկեցությունն ապահովելու համար․ Ջիմ Կոստա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Կոստա

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան միացել է Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակը նշող՝ Կալիֆոռնիայի և ամբողջ աշխարհի հայությանը: Նա մասնավորապես հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է լույս սփռել արցախցիների ձեռքբերումների վրա: 

«Ինչպես տեսնում ենք ամերիկյան փորձից, ազատության ուղին երբեք հեշտ չի լինում: Երեք տասնամյակ անց Արցախն ու ժողովուրդը մեծ քայլի են դիմել: Այստեղ՝ Ամերիկայում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի Սան Խոակին շրջանում՝ Վիլյամ Սարոյանի երկրում, շատ ամերիկահայեր մեծ ներդրում են ունեցել մեր ժողովրդավարության կենսունակության և հզորության գործում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես և իմ գործընկերները ակտիվ աշխատում ենք ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ազատությունն ու բարեկեցությունն այս դժվարին ժամանակներում ապահովելու համար»,- հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը, գրել է 1lurer.am-ը։

 --00—ՄՀ