ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս քաղաքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ֆդ

Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և Դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Վ.Ա. Կոսովը, ՀՀ և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար  Տիգրան Փարվանյանի հետ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ։

Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ը գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։

Այցի շրջանակներում Կոպիրկինը եղել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրում։

--00—ԻԴ

Տեսանյութեր