Արցախում բժիշկներն առաջին անգամ վերականգնել են հաստոցով աշխատելիս ամպուտացված վերջույթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

գֆ

2022թ սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով:



Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։



Բարեբախտաբար իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու հետևանքով ամպուտացված վերջույթը:



Շտապ կարգով միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների գլխավորությամբ կարևոր որոշում է կայացվել վիրահատելու հիվանդին՝ հնարավորինս գերխնդիր համարելով երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը:



Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ՝ հետվիրահատականը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի ուժերի շնորհիվ կարողացան պայքարել ամենակարևորի՝ հիվանդի կյանքի և նրան վերջույթ վերադարձնելու համար:



Ու մենք այսօր մեծ հպարտությամբ հայտնում ենք որ Տիգրան Մուսայելյանը դուրս է գրվել տուն` հետագա վերականգնողական բուժման նպատակով:

--00—ԻԴ