23 տարվա հեռավորությունից ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում ահաբեկչության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հաղորդագրության մեջ նշված է. «Անկախ Հայաստանի պատմության ողբերգական դրվագներից է 1999թ․հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որն իրականացվել  է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ։

Այսօր էլ՝ 23 տարվա հեռավորությունից ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում ահաբեկչությանը զոհ դարձած 8 պետական գործիչների՝ սպարապետ, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, փոխնախարարներ Յուրի Բախշյանի ու Ռուբեն Միրոյանի, ԱՀ նախկին վարչապետ , ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի, պատգամավորներ Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի և Միքայել Քոթանյանի անմար հիշատակը։

Խունկ ու խոնարհում նրանց շիրիմներին։

Ձեր ուժն ու ոգին դեռ մեզ հետ է, ննջե'ք խաղաղությամբ»։

--00--ԱՀ