Սա այն դիրքորոշումը չէ, որը տանում է դեպի խաղաղություն․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

էդմոն-մարուքյան.jpg

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է արել թվիթերյան իր էջում, որում ասված է․

«Սոչիում Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է, դրա մասին ասելու բան չկա, այն լուծվել է 2 տարի առաջ։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել ԼՂ հազարավոր բնակիչների իրավունքները, անվտանգությունը և էթնիկ զտումների վտանգը։ 

Սա այն դիրքորոշումը չէ, որը տանում է դեպի խաղաղություն»:

--00--ԱՀ