Միջանցքի փակման պատճառով Երևանում մնացած փոքրիկ արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կավճանկար են արել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած և երևանցի մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ գետնին նկարելով իրենց պատկերացումներն ու հույզերը՝ կապված Արցախի ներկա իրավիճակի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում ենք ու զրուցում երեխաների հետ»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Արտակ Բեգլարյանը:

--00—ԼՄ