30 եվրոպացի պատգամավոր դիմել է Շարլ Միշելին և Բորելին LՂ-ի բնակչության շրջափակման հարցով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

եմ

Եվրախորհրդարանի մոտ 30 պատգամավորներ, Lեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված, դիմել են Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելին և ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոիզոն։

«Մոտ 30 եվրոպացի պատգամավորներ իմ նախաձեռնությամբ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ, գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված իրավիճակի հարցով։

Կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ մեղմելու բնակչության վիճակը»,- ​​գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից, այսպես կոչված, «բնապահպանների» անվան տակ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։

--00—ԼՄ