Գերության մեջ սպանված Դավիթ Գիշյանի հարցով գանգատ է ներկայացվելու ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

9ce038c8-8c5e-43c0-88a0-1f772c7f0a0c.jpg

2022 թվականի սեպտեմբերյան բախումների ժամանակ սպանված զինծառայող Դավիթ Գիշյանի կյանքի իրավունքի խախտման առնչությամբ գանգատ է նախապատրաստվում: Այս մասին 24News-ին ասաց ասաց փաստաբան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։

Բողոքը ներկայացվելու է Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ մինչ այդ քննվում էին հայ ռազմագերին առնչվող բազմաթիվ գործեր։ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ, և այս առումով խախտվել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) կոնվենցիաները։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը 24News-ին ասաց, որ գրասենյակը նույնպես ներգրավված է, քանի որ այն դատարանում դառնում է մեկ գործ։ «Ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքին վերաբերող գանգատները քննվում են մեկ ընդհանուր գործում»,- նշեց նա։

Սեպտեմբերի 18-ին հայտնի էր դարձել, որ գերության մեջ սպանվել էր ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը, ում մարմինը եղել էր սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից փոխանցված 32 դիերի թվում։ Սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական ագրեսիայի ընթացքում տեկեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները վիրակապում հայ զինծառայողի։

Տեսանյութում հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութում երևում էր նաև` դեռևս ողջ Գիշյանը վիրավորում էր ստացել ուսի շրջանում, և թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները վիրակապում։ Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ