Այսօր Ազգային ժողով կներկայացնեմ հրաժարականիս երկրորդ դիմումը. Գուրգեն Ներսիսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

8c595368-0182-4b64-8edc-3b52ef1abfda.jpg

Այսօր Ազգային ժողով կներկայացնեմ հրաժարականիս երկրորդ դիմումը, ինչը հիմք կհանդիսանա Խորհրդարանի համար, որպեսզի դադարեցվեն  իմ լիազորությունները։ Այս մասին «Արցախպրես»-ին ասել է ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին: Հանրապետության նախագահը նշել էր, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը։

 

Տեղեկացնենք նաև, որ ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ առթիվ նույն օրը հայտարարությամբ հանդես է  եկել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։



--00—ԶՀ