Ադրբեջանն արցախահայության հետ բանակցում է, մենք գնանք նստենք այնտեղ, ի՞նչ անենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Բաքվին չենք կարող ստիպել՝ համաձայնվել այն կարգավիճակի հետ, որն ունի Լեռնային Ղարաբաղը, մեզանից առավել հզոր ուժերը ևս չեն ստիպում նրանց, հետևաբար՝ մնում է երրորդ ճանապարհը՝ փոխհամաձայնության գալ, որը հնարավոր է միայն բանակցելով, ինչն արդեն սկսվել է, պետք է ըստ Բաքվի առաջարկների և մեր պահանջների երկխոսություն վարել, ինչը Բաքուն և Ստեփանակերտը իրականացնում են: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Պատգամավորի կարծիքով, իմաստ չունի Հայաստանի մասնակցությունը Ստեփանակերտ-Բաքու բանակցություններին, եթե արցախցիները հրաժարվեն առանց Հայաստանի բանակցել, այդ ժամանակ կքննարկվի ՀՀ-ի մասնակցության հարցը. «Ադրբեջանն արցախահայության հետ բանակցում է, մենք գնանք նստենք այնտեղ ի՞նչ անենք: Ենթադրենք, Բաքուն ասում է՝ մենք չենք ուզում ձեր հետ բանակցել, ցտեսություն, ի վերջո, մեր նպատակն է, որ Արցախի տարածքը չհայաթափվի, կարող ենք Արցախ գոռալ, բայց մեր նպատակը Արցախում միջազգային երաշխիքներ ապահովելն է: Ոմանց նման Արցախը մեր համար գործիք չէ, այն նպատակ է, որի համար պայքարում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ