Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով ԼՂ-ում վիրավորված ոստիկանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

գգ

Մարտի 5-ին դիվերսիայի հետեւանքով վիրավորում ստացած ոստիկանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անգելինա Իսախանյանը։

«Եթե ոստիկանի առողջական մասով փոփոխություն լինի, այդ մասին հավելյալ կտեղեկացնենք»,- նշեց Իսախանյանը։

Հիշեցնենք՝ երեկ Արցախի ԱՆ-ն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։

Մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել էր Արցախի Հանրապետության տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել էր, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ