Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Լաս Վեգաս քաղաքում 11 ոսկե մեդալ նվաճած պատանիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

brrbrs

70-ական թվականներին շահագործման հանձնված «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի համար 2022թ-նն առանձնակի նշանակություն ունեցավ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Համայնքային միջոցներով մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը հիմնովին փոխեց մարզական օջախի պայմաններն ու միջավայրը: Հաշվի առնելով աշխատանքների ծավալն ու շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի անմխիթար վիճակը՝ նախագիծը բաժանվեց փուլերի:

Բոլորովին վերջերս հենց այս դպրոցի սաները ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2023» մրցումներում հաջողություններ գրանցելով նվաճեցին 11 ոսկե մեդալ։ Պատանի չեմպիոններին հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

--00—ՅՄ