ՀՀ պետական կառույցների հինգ մամուլի խոսնակներ այցելել են Միացյալ Նահանգներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

336380009_3278344462382783_1493090016892911167_n

Անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղարության «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանակում  ՀՀ պետական կառույցների հինգ մամուլի խոսնակներ այցելեցին Միացյալ Նահանգներ, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու տեղի պետական կառույցների (ազգային, նահանգային և համայնքային մակարդակում) լրատվական ծառայությունների աշխատանքներին, մոտեցումներին ու ընթացակարգերին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։

Հանդիպումներ եղան նաև տեղական և ազգային լրատվական կազմակերպությունների հետ՝ ավելի լավ պատկերացնելու, թե ինչպես են Միացյալ Նահանգներում պրոֆեսիոնալ լրատվական կազմակերպություններն աշխատում պետական կառույցների լրատվական ծառայությունների և մամուլի խոսնակների հետ։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց պետական կառույցների կողմից  ապատեղեկատվության դեմ պայքարին և հստակ ուղերձների ապահովմանը թե՛ ավանդական  և թե՛ սոցիալական հարթակների միջոցով։

--00—ՅՄ