ՆԳՆ մասնագետները ԱՄՆ-ում են․ կարևոր դասընթացի են մասնակցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

341851943_767550694996117_3755342181269676153_n

2023 թ.-ի ապրիլի 10-14-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության տասը մասնագետներ այցելեցին ԱՄՆ Կանզաս նահանգ՝ մասնակցելու ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության կողմից կազմակերպված դասընթացին:

Այցն ավելի խորացրեց գործընկերային հարաբերությունները Հայաստանի փրկարար ծառայության և ԱՄՆ Կանզաս նահագի Քաղաքացիական աջակցության թիմի միջև, ինչպես նաև ամրապնդեց Հայաստանի և Կանզասի միջև համագործակցությունը Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում։

--00—ՅՄ