12-ժամյա գրաֆիկը քարի վրա ամրագրված չընդունենք․ ոստիկանական համակարգը անընդհատ շարժման մեջ է գտնվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

նգն

«Այսօր ոստիկանության համակարգում շատ են այնպիսի ծառայողները, որոնք 150 կամ 200 հազար դրամ աշխատավարձ են ստանում, չնայած իրենց 24-ժամյա ռեժիմով աշխատանքին, ընդ որում, եթե անգամ ասում ենք 8-ժամյա գրաֆիկ, 12 -ժամյա գրաֆիկ, քարի վրա ամրագրված չընդունենք այս թվերը, որովհետեւ ոստիկանական համակարգը անընդհատ շարժման մեջ գտնվող համակարգ է եւ ինտենսիվ ծառայություն է իրականացնում, ուստի մեր այս ծառայողների աշխատանքը պետք է պատշաճ գնահատականի արժանանա», - այդ մասին ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։ 

Ոստիկանության ատեստավորման նոր համակարգ ներդնելու նախագիծն այսօր արժանացել ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Համակարգի ներդրումը միտված է ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների էական բարելավմանը, ինչպես նաև ոստիկանական համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն:

--00—ՍՊ