Փոխվարչապետ Գրիգորյանը քննարկել է ջրային ոլորտում նախատեսված բարեփոխումների ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

մհեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Ջրային ոլորտի տնօրեն Ուիսթոն Յուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ 



Զրուցակիցները քննարկել են ջրային ոլորտում նախատեսված բարեփոխումների իրականացման գործընթացում համագործակցության հնարավոր ուղղությունները:



Քննարկվել են նաև ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն առնչվող մի շարք հարցեր: ՀԲ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ներկայացնելու Կառավարութանը տվյալ ոլորտում ՀԲ հայտնի լավագույն փորձը:

--00—ՍՊ