ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ինչո՞ւ կվերանա Ուկրաինան, որովհետև այն ոչ մեկին պետք չէ»,-գրել է նա:
Մեդվեդևը նշել է, թե ինչու Ուկրաինան պետք չէ Եվրոպային, ԱՄՆ-ին, Աֆրիկային, Լատինական Ամերիկային, Ասիային, Ռուսաստանին և, վերջապես, հենց Ուկրաինայի քաղաքացիներին:
Նրա կարծիքով, հենց Ուկրաինայի իշխանությունների շնորհիվ է, որ այն անպետք է դարձել և դատապարտել իրեն ոչնչացման։
--00—ՅՄ