Կրակոցներ՝ Քաջարանում. սպանվել է ԶՄՊԿ աշխատակիցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ԶՊՄԿ
«Հրապարակի» տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Քաջարանում,անհայտ անձը կրակել է ԶՄՊԿ աշխատակցի՝ պահնորդի վրա, սպանել է ու հեռացել: Քանի որ Սյունիքի մարզում վերջերս լարված իրավիճակ է տիրում, Քաջարանում մարդիկ կասկածում են, որ դիվերսիա կարող է լինել, բայց ոչինչ դեռ հայտնի չէ:

Պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել` պատասխանատուները չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Աղբյուրը տեղեկացավ, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հետաքննիչներն արդեն դեպքի վայրում են:

--00—ՍՊ