Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

զպմկ

Սյունիքի մարզում ապրիլի 7-ին տեղի ունեցած վթարային հոսանքազրկումների պատճառով խափանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը։ Տեղեկանում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից։

«Երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։

Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային  և Մ2 մայրուղու Քաջարան - Մեղրի հատված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև ապրիլի 8-ին:

Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին:

--00—ՍՊ