Սյունիք ներթափանցած ադրբեջանցիներից 2-րդն այս պահին ոստիկանության բաժնում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Մի քանի օր առաջ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից 2-րդը նույնպես հայտնաբերվել է, ոստիկանության բաժնում է։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ապրիլի 10-ին ՀՀ ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Պաշտպանական գերատեսչությունը հավելել էր, որ ըստ նրա՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր երկու ադրբեջանցի զինծառայողի անհետ կորելու մասին։

Ըստ ադրբեջանական ՊՆ-ի՝ նրանք մոլորվել էին Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ