Ադրբեջանցին Սիսիանի Աշոտավան գյուղում 2 տուն է մտել, որից հետո նոր ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Հ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայր մտած ադրբեջանցին որևէ մեկին վնաս չի տվել։ Այս մասին 24News-ին ասաց գյուղի բնակիչներից մեկը։ Ըստ նրա տեղեկությունների՝ ադրբեջանցին 1-2 տուն է մտել, որից հետո արդեն հայտնաբերվել և ձերբակալվել է, իսկ այս դեպքով զբաղվում են համապատասխան մարմինները։

Ավելի վաղ տեղեկություններ ու տեսանյութ էին տարածվել այս դեպքի մասին։ Տարածված տեսանյութը նկարահանվել էր գյուղի այն տանը, որտեղ հայտնաբերվել էր 2 ադրբեջանցի զինվորականներից մեկը։ Տեսանյութում նա ասում է, որ արդեն 3 օր Հայաստանի տարածքում է, ստիպված է եղել թաքնվել անտառում։ Ավելի վաղ նաև տեղեկություններ էին տարածվել ու հաստատվել, որ ադրբեջանցիներ են մտել նաև Աշոտավանի մոտակա գյուղը՝ Բնունիս։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ