Ի վերջո, քանի՞ ադրբեջանցի զինծառայող կա Սյունիքում. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Առուշանյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հերքել էր տեղեկությունները, թե Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Հերքումը վերաբերում է կոնկրետ Սև լճի հատվածին, այլ ոչ ընդհանրապես Սյունիքի մարզին:

«Փաստը» զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ տեղեկություն ունի՝ իրականում քանի ադրբեջանցի զինվորական կա Սյունիքում։ Հարցին ի պատասխան` քաղաքապետն ասաց, որ մարզում հազար զինծառայողից ավելի կլինեն.

«Հստակ թվեր չեմ կարող նշել, եթե ամբողջ մարզում, ապա հազարից ավելի կլինեն, տարբեր վայրերում տարբեր քանակի են, կոնկրետ քանակներին ես չեմ տիրապետում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ