Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի հետևանքով հայ 2 զինծառայող վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

սահման

Այսօր առավոտյան Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։ Այս մասին, լրատվամիջոցները, տեղեկացել են պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունից հայտնել են, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով:

--00--ԱՀ