Ադրբեջանում ինքնասպան է եղել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակիցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

հասարակական

Ադրբեջանյան տելեգրամյան ալիքները հայտնում են, որ ինքնասպան է եղել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի մասնակից, զինծառայող Իսմեթ Բաբակաշիևը Գեդաբեգի շրջանի Չանախչի գյուղում։ Վերջինս պարգևատրվել էր հայկական խաղաղ բնակչության դեմ իրականացված մի շարք վայրագությունների համար։

--00--ԿԿ