Իմ և անհետ կորած զինվորների հարազատների միջև տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը սուտ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

թորոսյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք։

Հորդորում եմ զերծ մնալ անդեմ և անարժեք աղբյուրների կողմից հորինված կեղծիքները տարածելուց»։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Արսեն Թորոսյանի և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս կառավարության շենքում ծեծի են ենթարկել Արսեն Թորոսյանին։

--00--ԱՀ