Զոհված զինծառայողների հարազատներին չեն տալիս մահվան վկայականներ. Աննա Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Կոստանյան

Զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանում ստանալ նրա մահվան վկայականը. զոհվածին Երեւանի դատաբժշկական կենտրոնից դուրս գրելիս հարազատներին ասել են՝ «գնացե՛ք, հետո կգաք, արձանագրություն կտանք, հիմա չենք հասցնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը :

«Իսկ հիմա պարզվում է չեն կարողանում գտնել այն դատաբժշկին, ով իրականցրել է դիահերձում, որի տված արձանագրության հիման վրա պիտի հարուցվեր քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեում և մահվան բյուրոյում տրվեր վկայական։

Ուզում եմ հասկանալ քանի՞ այսպիսի դեպք կա, ովքե՞ր են պատասխանատուները և ի վերջո՝ ի՞նչ պիտի անեն զոհվածների այն հարազատները, ովքեր նման իրավիճակում են հայտնվել։

Դիմում եմ մեր քաղաքացիներին․ եթե դուք ևս ունեք նմանօրինակ խնդիր, գրե՛ք ինձ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը հետագայում մի շարք այլ խնդիրների հիմք է հանդիսանալու»- գրել է նա։

--00--ԱՀ