Հայկական, ադրբեջանական կողմերն ու ականազերծողները որոնողական աշխատանք են անում Հադրութում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա իրականացրել Էջմիածնի զորամասի դիմաց: Ըստ հավաքվածների՝ նրանք սպասում են, որ ՊՆ-ից պաշտոնյա ներկայանա և իրենց փոխանցի Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար Ռուստամ Մուրադովի նորությունները:

«Ասել են՝ 11-ին կգա: Իրենք սովոր են սպասեցնել: Մենք 50 օրվա մեջ իր խոսքը հարգող սպայական կազմի չենք հանդիպել: Մեզնից ոչ մեկի հարազատին չեն վերադարձրել», - ասել է զորամասի դիմաց սպասող կանանցից մեկը:

Ավելի ուշ ռուս զինծառայողը հեռախոսակապով տեղեկացրեց, որ այսօր Հադրութի շրջանում 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացնում, նախատեսվում են նաև որոնողական աշխատանքներ Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում. որոնողական աշխատանքներին պետք է մասնակցեն 2 կողմերն ու ականազերծողները:

--00—ԼՄ