«Ադրբեջանցին ֆոռմով քայլում էր, մոտը պատրոն, մասկա ու հեռախոս կար». Աճանան գյուղի բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

k

Հայաստանի տարածք մտած ադրբեջանցուն բռնել ենք պատահական, ճանապարհին, երբ Կապան էինք գնում։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան բնակավայրից Գոռ Օհանջանյանը, ով ընկերոջ հետ է եղել այդ ընթացքում։

«Մեքենայով գնում էինք, տեսել եքն ու բռնել։ Իր համար հանգիստ ճանապարհով քայլում էր, անծանոթ դեմք էր, մենք էլ՝ տարածքին ծանոթ։ Ժամը 12։00-ի մոտն էր»,- ասաց Օհանջանյանը։

Նա նշեց, որ ադրբեջանցուն հենց սկզբում ստուգել են ու մոտը հայտնաբերել հեռախոս, որը հաստատապես պատկանում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նախօրեին սպանված վիճակում հայտնաբերված պահնորդին, սակայն ադրբեջանցու համազգեստի վրա արյան հետքեր չեն եղել։

«Ես ու ընկերս ենք դրան բռնել, արյան հետքեր չկային։ Մեքենայով գնում էինք, տեսանք՝ ֆորմով, բանով, ասինք՝ «է՞ս ով ա», առաջը կտրեցինք։՝ «Բա ո՞վ ես», ինքն էլ՝ «Յա Ազրբեջան», բան, ռուսերեն էլ նորմալ չէր հասկանում, թուրքերեն սկսեց խոսալ։ Որոշ ժամանակ հետո ահագին մարդ հավաքվավ։ Հետո արդեն ավտոմատներով, զենքերով ԱԱԾ-ն, ոստիկանությունը եկան»,- շարունակեց Աճանանի բնակիչը։

Գոռ Օհանջանյանն ասաց նաև, որ ադրբեջանցին փախչելու փորձ էլ չի արել հայնաբերվելուց հետո․ «Բռնած պահել ենք, սկզբում էլ չէր փորձում փախչել»։ Ինչ վերաբերում է ադրբեջանցու վիճակին, Օհանջանյան ասաց․ «Տենց իրեն թույլ չէր պահում, բայց առույգ էլ չէր։ Մոտից գտել ենք ավտոմատի պատրոններ, մասկա, ածվյոռկա, հեռախոս։

Որ բռնել ենք, նայել ենք՝ գրանատ, բան-ման մոտը չլինի, տրաքացնի։ Հետո արդեն ահագին մարդ հավաքվեց»։ Գոռ Օհանջանյանը պատմեց, որ ադրբեջանցու մոտ զենքի չեն գտել, ոչ էլ տեղն է ցույց տվել․ «Աչքիս՝ զենքը, որով սպանել է պահնորդին, թողել է տեղում։ Բայց հեռախոսն էդ մարդու հեռախոսն է եղել»։

Վայրը, որտեղ բռնվել է ադրբեջանցի զինծառայողը, ըստ Օհանջանյանի, սահմանից մոտ10 կմ է հեռու։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ