Ցեղասպանության տարելիցին հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

b9f01eab-d348-442b-986d-80849388e4dc.jpg

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը նշել է, որ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին հիշատակում են ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆերնանդեսը Ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում։

«Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին մենք հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։

Գրկում ենք հայ ժողովրդին և Արգենտինայի հայկական համայնքին՝ վերահաստատելով մեր մշտական հավատարմությունը մարդու իրավունքների լիարժեք գործունակությանը»,- գրել է Արգենտինայի նախագահը։

--00—ԶՀ