Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

նկար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Անխել Ֆերնանդեսին՝ երկրի Անկախության տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի Հանրապետության ժողովրդին Անկախության տոնի առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ և բազմոլորտ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Լիահույս եմ, որ մեր բարեկամական հարաբերություններն ամուր հիմք կհանդիսանան՝ ընդլայնելու մեր փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով: 

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Արգենտինայի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-նշված է ուղերձում:

--00—ԼՄ