«Спутник V»-ով պատվաստված Արգենտինայի նախագահի կորոնավիրուսի թեստը դրական է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

Արգենտինա

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ր թվիթերյան էջում հայտնել է, որ  կորոնավիրուսի թեստ է հանձնել, ինչը դրական արդյունք է գրանցել։  Այս մասին  գրում է Meduza.io-ն։

Ֆերնանդեսը պատմել է, որ ապրիլի 2-ի երեկոյան թեստ է հանձնել, քանի որ թեթև գլխացավ է ունեցել, իսկ մարմնի ջերմությունը բարձրացել է մինչև 37,3 աստիճան․

«Ես անգինայի հայտնաբերման համար թեստ էի հանձնել, որը պարզվեց դրական է»։

Ֆերնանդեսը մեկուսացել է բոլորից և սպասում է կորոնավիրուսի ՊՇՌ թեստին։

Ավելի վաղ Արգենտինայի նախագահը պատվաստվել էր ռուսական «Спутник V» պատվաստանյութով․ հունվարի 21-ին նա  պատվաստվել էր առաջին, փետրվարի 11-ին՝ երկրորդ դեղաչափով։

Արգենտինայի նախագահի՝ կորոնավիրուսի դրական թեստի մասին հայտարարությունից հետո մոսկովյան Գամալեայի Ինստիտուտից հայտնել էին, որ հիվանդույթունը հաստատվի, ապա պատվաստանյութը կօգնի ապաքինվել արագ և առանց լուրջ ախտանիշների։

 Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, սակայն նրա հետ հանդիպել ցանկացողները պարտադիր կերպով ինքնամեկուսանում են։

--00—ՄՀ