Ջերմուկում լուսանկարում են առաջնագիծը, բայց եթե դա աներ մեկ ուրիշը, նրան 5-րդ շարասյուն կորակեին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

28551794_0_0_1600_901_1920x0_80_0_0_c51d408d36043d82144ec2f4f84134da

ԱԽ քարտուղարի, ԳՇ պետի ուղեկցությամբ ֆրանսիական պատվիրակությունը Ջերմուկում էր, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԳՇ պետը մանրամասն ներկայացնում էր թշնամու առաջխաղացման ճակատը, խորությունը, մխրճման հատվածները, տարածքային կորուստները, ցույց տալիս, թե որտեղ են եղել մինչև 2022-ի սեպտեմբերյան հարձակումը, ապա հետո որտեղ են դիրքավորվել:

Լուսաբանվող այդ այցի ժամանակ, ըստ էության, ԳՇ պետի թույլտվությամբ, լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էր ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլ նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը:

Նպատակս պնդելը չէ, թե դրանով անվտանգության կանոններ են խախտվել, այլ այն, որ եթե այդպիսի կադրեր իր այցի շրջանակներում հրապարակեր իշխանության սիմպատիային չարժանացած որևէ քաղաքացի` ընդդիմադիր գործիչ, ԶԼՄ ներկայացուցիչ կամ պարզապես տարածքի բնակիչ, ապա իշխանությունը նախ նրան 5-րդ շարասյուն կորակեր, ապա մեր երկրի վերջին 5 տարվա բոլոր ողբերգությունների պատասխանատու կհռչակեր, դեռ չեմ խոսում իրավապահներին իջեցվող քաղաքական հանձնարարությունների մասին»։

--00—ՅՄ