Մարտակերտի կարկուտից վնասվել է բնակելի տան 26 տանիք, 9 հորթ սելավի հետևանքով քշվել են ձորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ss

Արցախի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․



«Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքներում։

Նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, իսկ 1 անասնաֆերմայի պատ փլվել է ու 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշել է դեպի ձորը:

Բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտն գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։

Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը»։ 

--00—ՍՊ