Մեկ օրում հրդեհի երեք դեպք է գրանցվել Արցախում․ԱՀ ՆԳՆ ԱԻԾ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

․

ԱՀ ՆԳՆ ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին: Դեպի վայր է մեկնել Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի Սարուշեն համայնքի հրշեջ փրկարարական ջոկը և պարզել, որ տարածքում այրող չոր խոտածածկը քամու միջոցով տարածվել և այրել է նույն համայնքի բնակիչ Ա.Հ.-ին պատկանող նորակառույց բնակելի տան համար նախատեսված փայտանյութը:

Հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Բաց տարածքում չոր խոտածածկի հերթական դեպքերը գրանցվել են Մարտունի քաղաքում և Ասկերան քաղաքի մերձակայքում: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը: Տուժածներ չկան:

ԱԻ ծառայությունը հորդորում է.

Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները, բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում կամ անտառային գոտիներում կրակ վառելուց: Բոլոր դեպքերում պահպանեք աչալրջություն և խուսափեք սպառնալիքներից: Այն, մեծ հավանականությամբ կարող է նաև էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել:

--00--ԱՀ