ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Այսօր ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
«Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ:
Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ:
Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում:
Կրակը մարվել է ժամանակին: Տուժածներ չկան»,- տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
--00--ԱԹ