Մարտակերտը հանձնված է, վերջին բնակիչները երեկ լքել են քաղաքը. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

5

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ Մարտակերտն ամբողջությամբ հանձնվել  է։ Վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել երեկ, շուրջ հազար մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ է դուրս եկել քաղաքից։

«Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ո՛չ հաշիվ ենք իմանում, ո՛չ կորած մարդ ենք իմանում», - նշեց Գյուրջյանը։

Միշա Գյուրջյանը, սակայն, նշեց, որ դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ ունեն:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը:

 

--00—ԱՊ