ՆԱՏՕ-ի քարտուղարի օգնականն ու Հաջիևը միմյանց շնորհակալություն են հայտնել համագործակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

նատօ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետախուզության եւ անվտանգության հարցերով օգնականը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ։ Տեղեկանում ենք APA գործակալությունից։

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է ավելի քան 20 տարի։ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն օգտակար են միմյանց մի շարք ոլորտներում՝ ներառյալ անվտանգության և պաշտպանության ոլորտում բարեփոխումները և ահաբեկչության դեմ պայքարը,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Դեւիդ Քեթլերը՝ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։ 

--00—ՍՊ