«Եվրատեսիլ»-ի հեռարձակողները Զելենսկիին թույլ չեն տվել ուղերձով հանդես գալ եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

317fba497ae94c911547cf0edd4a5378_M

Եվրոպական հեռարձակողների միությունը թույլ չի տվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հանդես գա «Եվրատեսիլ 2023» երգի ​​մրցույթի եզրափակիչում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական հեռարձակողների միությանը:

«Եվրատեսիլ երգի մրցույթը միջազգային ժամանցային շոու է, որը գործում է խիստ կանոններով և սկզբունքներով, որոնք սահմանվել են դրա ստեղծման պահից: Որպես դրանց մի մաս՝ մրցույթի հիմնաքարերից մեկը միջոցառման ապաքաղաքական բնույթն է: Այդ սկզբունքն արգելում է մրցույթի ժամանակ քաղաքական կամ նմանատիպ այլ հայտարարությունների հնարավորությունը։ Զելենսկիի խնդրանքը՝ դիմելու «Եվրատեսիլ» երգի մրցույթի հանդիսատեսին, բոլոր գովասանքի արժանի մտադրություններով հանդերձ, ցավոք, չի կարող բավարարվել Եվրոպական հեռարձակողների միության կողմից, քանի որ դա կհակասեր միջոցառման կանոններին», - նշված է միության հայտարարությունում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ