Միրզոյանը մեկնել է Մոսկվա, սպասում է առանձին հանդիպում Լավրովի ու եռակողմ՝ Բայրամովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

po

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին կլինի Մոսկվայում, որտեղ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման քննարկումների հերթական փուլը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։

 

--00—ԱՊ