Լոս Անջելեսում կայացել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» դրամահավաքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

348469705_701974685031100_4756289657691114660_n

Տևական դադարից հետո Լոս Անջելեսում կայացել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» դրամահավաքը։ Այս մասին հայտնում են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից։

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր անձանց ովքեր իրենց ներկայությամբ ջերմացրեցին երեկոն, ինչպես նաև ապացուցեցին ևս մեկ անգամ, որ հավատում են և սատար են կանգնած մեր գործին։

Աստված բոլորին պահապան»։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամին նույնպես հնարավորություն տրվեց ներկայացնելու իր ծրագրերը, որոնց զգալի մասի ոգեշնչողն ու օժանդակողը պարոն Մելիքյանի և իր բազմաթիվ  համախոհների գաղափարներն իրականացնող հիմնադրամն է։

«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտագիտության կրթամրցանակներ», «Հայեր և եզդիներ․ 2 ազգ,1 Հայրենիք» ծրագրերն իրականություն են դառնում Gurgen Melikyan Multichildren Family Foundation of Kashatagh-ի պարբերական աջակցությամբ (հղումները՝ մեկնաբանությունների բաժնում)։

«Լուսանկարներում արձանագրված ջերմ մթնոլորտն ու բարերարների պատրաստակամությունը հուսադրում են, որ «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամն» այսուհետ ևս իր գործուն ծրագրերով կշարունակի աջակցել մեր հայրենակիցներին, Արցախի և Հայաստանի համայնքներին»,- «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից։

--00—ՅՄ