Դուք ոչ միայն ճանաչված ու հարգանք վայելող գիտնական եք, այլեւ ավանդ ունեք Արցախի շենացմանը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

կոլաժ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորակա ուղերձ է հղել գիտնական Գուրգեն Մելիքյանին՝  ծննդյան 85-ամյակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ։

Դուք ոչ միայն ճանաչված ու հարգանք վայելող գիտնական եք, այլեւ ավանդ ունեք արցախյան շարժմանը, արցախյան առաջին պատերազմում ու Արցախի շենացմանը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք»,- ասված է ուղերձում:

--00—ՄՀ