Բացառիկ է Վիգեն Չիտեչյանի ավանդը պետականության կառուցման գործում. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Քոչարյան

Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին: Այս մասին նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ:

Մեծ ջերմությամբ եմ հիշում իմ ուսումնառության տարիներին Վիգեն Չիտեչյանի մարդկային և դասախոսական որակները:

Խորին ցավակցություններս եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի մերձավորներին և հարազատներին, բոլոր այն մարդկանց, ովքեր պատիվ են ունեցել աշխատելու այդ հայրենանվեր և արհեստավարժ մարդու հետ»:

--00--ԱԹ