Իշխանության շնորհքն է, որ Քոչարյանն ու Ծառուկյանը բանտում չեն, դատարաններին չեն միջամտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

Իշխանությունները չեն խառնվում դատարանների գործերին։ Դրա լրջագույն վկայությունն այն է, որ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և 2017թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ կազմակերպելու համար մեղադրվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեցին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Անդրադառնալով ՍԴ-ի խնդրին՝ իրավապաշտպանն ասել է, որ հարցը լուծված է համարում և ընդգծել, որ իշխանությունը վերադարձավ այնտեղ, որտեղից սկսել էր։

«Եթե ժամանակին ՍԴ-ի հարցն ԱԺ-ում լուծվեր ու հենց սկզբում, չէր քաղաքականացվի»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ