Քոչարյանի ու Սարգսյանի նախկին պարտավորությունները կդրդեն քայլերի, հետևանքը գիտակցում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

ԲՀԿ-ի շուրջ փորձ է արվում համախմբում ձևավորել, որի հիմնական նպատակն է Գագիկ Ծառուկյանին ցատկահարթակ դիտարկելով, դուրս գալ վեր քաղաքական մակարդակ՝ ավելի մոտիկից պայքարելով իշխանության համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ նրա՝ քաղաքական այս պրոցեսներում հետաքրքրական է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անելիքը՝ առանձին կուսակցություն կբացի՝ ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին այդ դաշտ վերցնելով, թե՞ քննարկելու է միայն ԲՀԿ-ին վերցնելու հարցը։

Գնահատելով Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ քաղաքական մեկնաբանը նկատել է.

«Չեմ բացառում, որ մարդկայնորեն հանդիպում եղած լինի Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև։ Բայց եթե նույնիսկ այդպիսի մոտիվացիայով է եղել հանդիպումը, առնվազն քաղաքական հարցեր քննարկվել են։ Սա զարմանալի չէ, այդ մարդիկ բացահայտ կերպով հայտնել են իրենց քաղաքական հավակնությունների մասին։ Այդ հանդիպումներն ամենևին չեն կարող միարժեք համարվել՝ որպես համագործակցություն, միավորման դրսևորում և հակառակը։ Բավականին հիմքեր կան պնդելու, որ նրանք միմյանց հետ ունեն բազմաթիվ քննարկելու հարցեր։ Վերջին հաշվով այստեղ կա մի կարևոր հանգամանք ևս։ Այս ուժերը միմյանց հետ պայքարել են նախկինում, երբ իշխող համակարգի թևեր էին, և դրա արդյունքում նրանք միմյանց հետ հանդիպել են այնպիսի փոխհարաբերություներում, ինչպիսին ունեն այսօրվա իշխանության հետ։ Դա նաև նրանց համար առաջացնում է որոշակի ռիսկեր այն տեսանկյունից, որ նախկին պարտավորություններն ինչ -ինչ արտաքին շրջանակների համար նրանց կարող են ստիպել ՀՀ-ում գնալ քայլերի, որոնց ծանր հետևանքները գիտակցում են, բայց նաև ի վիճակի չեն մերժել»,- ընդգծել է Բադալյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս