ՀՀ իշխանությունն Արցախի հարցում չեզոք մոտեցում է ցուցաբերում. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

maxresdefault.thumb_.jpg

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Արցախի համար «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության նախաձեռնող խմբի ստորագրահավաք անցկացնելու որոշումը, ժամկետ է սահմանվել 2023թ. հունիսի 21-ից օգոստոսի 19-ը:

Սա անչափ կարևոր, միաժամանակ պատասխանատու նախաձեռնություն է: Մենք վստահ ենք, որ բնակչության գերազանց մասն աջակցում է Արցախի ինքնության հետ կապված բոլոր դրական գործընթացներին, հետևաբար ներքուստ լիովին համակարծիք է և այս նախաձեռնությանը:

Սակայն հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հարցում չեզոք մոտեցումն ու դրա հետևանքով ձևավորված մթնոլորտը` որոշակի ռիսկ ենք տեսնում, որ մարդիկ կարող են առանց վախի, լեգալ, իրենց անձը բացահայտելու տագնապի, մասնակցել ստորագրահավաքին:

Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով նախաձեռնության արդյունքը /հետևանքը/` մենք մասնակցելու ենք ստորագրահավաքին»:

--00--ԶՀ