Գնել Սանոսյանը և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ քննարկել են  կոմբինատի առկա վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ef676628-7583-43c3-a5e4-bf8a0f174717.jpg

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ՁՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ նախարարության հետ համագործակցությունը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինի շարունակական։

Հանդիպման ժամանակ քննարկվել է կոմբինատի առկա վիճակը, ընթացիկ աշխատանքները, զարգացման հեռանկարները։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունն ու բաց, թափանցիկ աշխատանքը։



--00--ԶՀ