Այդ 4 գյուղերը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, ամեն ինչ ասել է վարչապետը. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով, Բաքվի հիշատակած Տավուշի մարզի չորս գյուղերի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա մամուլի ասուլիսին ամեն ինչ ասել է, մանրամասն ներկայացրել է սկզբունքները և տվել է բոլոր հարցերի պատասխանները։ Դիտարկմանը, որ չկա այս հարցի հստակ պատասխանը, եթե դելիմիտացիան սկսվի Տավուշից ի՞նչ է լինելու այդ գյուղերի վիճակը, Սանոսյանն ասաց, որ դելիմիտացիոն գործընթացի արդյունքում հստակ կընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, որից այն կողմ՝ Ադրբեջանը։

«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան, թե որ քարտեզով են աշխատում, այսինքն, այն իրավական հիմքը, որով այդ գիծը հստակ կգծվի»,-ասաց նա՝ նշելով, որ երկու կողմի համար ընդունելի ինչ-որ իրավական քարտեզ պետք է վերցնել, որն էլ կհանդիսանա այդ գործընթացի համար հիմք, դրանով կլինի և՛ կաբինետային և՛ դաշտային աշխատանք։

Նախարարը շեշտեց, որ Տավուշի այդ 4 գյուղերը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ