ՌԴ-ի լիազոր մարմինը հերքում է Մոսկվայի երկու մեկուսարաններում խռովությունների մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

de8fe2f9-4f81-4944-bf07-d13ad8e17335.jpg

Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայությունը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի երկու մեկուսարաններում խռովություններ են սկսվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է ։ Տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել են մամուլի ծառայությունից։

--00--ԶՀ